Թրամփի խորհրդականը Հյուսիսային Կորեային սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման տարբերակները, եթե ապամիջուկայնացման չգնա, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կտեսնենք Հյուսիսային Կորեան ինչ հնարավոր որոշումներ կարող է ընդունել, արդյոք լրջորեն են տրամադրված բանակցություններին, արդյոք ցանկանում են դրանց վերադառնալ եւ վերջապես՝ արդյոք հանձնառու են միջուկային զենքի ծրագրից եւ դրա հետ կապված ծրագրերից հրաժարվելուն»,- ասել է Բոլթոնը Fox News Business-ի եթերում:
«Եթե նրանք չեն ցանկանում դա անել, ապա, կարծում եմ, նախագահ Թրամփը հստակ է ասել, որ իրենց դեմ սահմանված կործանարար տնտեսական պատժամիջոցներից չեն ազատվի: Մենք ուսումնասիրում ենք այդ պատժամիջոցների խստացումը»,- հավելել է խորհրդականը: