ԱՄՆ-ը պատրաստ է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները․ Բոլթոն
Վաշինգտոնը կխստացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը՝ միջուկային զինաթափում իրականացնելուց հրաժարվելու դեպքում։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը ստիպված կլինի էականորեն փոխել դիրքորոշումը Թրամփի հետ բանակցությունների վերսկսման դեպքում։
Բոլթոնը նախազգուշացրել է, որ այդ պատժամիջոցները հետևողականորեն կխստացվեն, և նշել, որ ԱՄՆ նախագահն ամենևին երկիմաստ չի խոսել նման հետևանքների մասին։
Թրամփի վարչակազմը նաև ակնկալում է Չինաստանի ակտիվ միջորդությունը միջուկային սպառազինությունից հրաժարվելու հետ կապված Փհենյանին համոզելու հարցում։