Թուրքիայում գտնվող «Էրգենեկոն» կազմակերպության գործը ստացել է «կախարդների հետապնդում» անվանումը
Թուրքական Ստամբուլ քաղաքի արվարձան Սիլիվրիում սկսել են ընթերցել «Էրգենեկոն» կազմակերպության գործով դատավարության դատավճիռները: Դատարանն այդ կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչել:
«Էրգենեկոնը» Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում էր 2003 թվականին պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այդ գործով անցնում են մոտ 400 մարդ որոնց թվում կան լրագրողներ, իրավաբաններ, բուհերի դասախոսներ, պաշտոնաթող և գործող զինվորականներ, ոստիկաններ, քաղաքական և հասարակական գործիչներ: Այս դատը նրանց դեմ շարունակվում էր 2007 թվականից Ստամբուլում: Ընդդիմությունը «Էրգենեկոն»-ի գործն անվանում է «կախարդների հետապնդում»՝ իշխանություններին մեղադրելով կեղծիքների մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հերքում է այդ մեղադրանքը:
275 մեղադրյալներից 21-ն արդարացվել է: Մյուս մեղադրյալներին սպասվում է մեկ տարուց մինչև ցմահ ազատազրկում: