Նիկոլայ Ռիժկովը կոչ է արել աջակցել ռուսաստանաբնակ հայերին
Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստը, որտեղ ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն:
Իր ելույթում Ռիժկովը կոչ է արել աջակցել Ռուսաստանի հայ համայնքին և խոսել է միգրացիայի մասին:
«Ռուսաստանում ապրող հայերը ներգրավվում են Ռուսաստանի շրջանների կյանքում: Հնարավոր է` իմաստ ունի «Լազարևյան ակումբի» նիստերից մեկում լսել հայ համայնքի ներկայացուցիչներին, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն նրանք: Մենք պետք է հիշենք, որ մենք ոչ միայն Հայաստանի բարեկամներն ենք, այլև հայերի, ովքեր ապրում են մեր կողքին»,- ասել է Ռիժկովը:
Ռիժկովի խոսքերով՝ հայ-ռուսական բարեկամության հիմքը պատմական կապերն են:
«Լազարևյան ակումբի» երկրորդ նիստը Մոսկվայում մեկնարկել է երեշաբթի և շարունակվել երկու օր: Քննարկման թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը: