Վերջին 10 տարիների համեմատ 2018-ին ազատազրկված անձանց թիվը հասել է նվազագույն ցուցանիշի. աղյուսակ
Շատ կարեւոր արձանագրում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. «2018թ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել»:
2. 2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին 10 տարիների կտրվածքով:
Վստահեցնում եմ, որ հաշվի ենք առնում նաեւ Դիտորդական խմբի բարձրացրած խնդիրները եւ դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Վերջինի արդյունքերին եւս կանդրադառնամ»: