«Մեկ ազգ, երկու պետությունը» կվերածվի «Մեկ ազգ, մեկ բանակի»
«Ադրբեջանը և Թուրքիան արդեն սկսել են կազմավորել միասնական բանակը»,- այդ մասին հայտնել է Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի խորհրդարանական անդամ Զախիդ Օրունջը: Օրունջի խոսքերով` երկու երկրի համատեղ իրականացրած զորավարժությունները ցույց են տալիս, այն որ երկու պետություններն ունեն տարածաշրջանային խնդիրների և անվտանգության նկատառումների միասնական տեսակետ, և այդ հարաբերությունների հիմքում ընկած տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ոլորտները լավ հիմք են հանդիսանում ամենակարևոր բաղադրիչի համար՝ զինվորական:
Միևնույն ժամանակ խորհրդարանական հանձնաժողովի անդամը կարծում է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» ժամանակն է վերածել «Մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսի: Բացի այդ, դա լավ է նաև ադրբեջանական բանակի ՆԱՏՕ-ի շրջանակներում բարեփոխումների համար: Այդ ուղղությամբ Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են համագործակցության միասնական ստրատեգիական տեսակետի ձևավորում: Այժմ կարելի է կազմավորել զինվորական ստորաբաժանումներ, որոնք կկատարեն նույն առաքելությունը: Այս ծրագիրն իրականացնելու համար ռեսուրսները բավարար են, սակայն պետք է դրսևորել քաղաքական կամք: