Մահացել է հայ ժողովրդի բարեկան Կիմ Բակշին
Կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ ու հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին: Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Ընկերնե´ր, սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ 88 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս ու կինոդրամատուրգ Կիմ Բակշին:
Կիմ Նաումովիչն իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի ու պատմության ուսումնասիրման գործին:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից հայտնում ենք մեր ամենաանկեղծ ցավակցությունը Կիմ Բակշիի հարազատներին ու մտերիմներին»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Կիմ Բակշին սիրահարված էր Հայաստանին ու շատ լավ էր տիրապետում հայ ժողովրդի պատմությանը: Նա առաջին անգամ Հայաստան է ժամանել «Հայոց ցեղասպանության» 50-րդ տարելիցին՝ իր ցավակցությունը հայտնելով հայերին:
Դրանից հետո նա Հայաստանին ու հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ գիրք ու մի ամբողջ ֆիլմաշար է հեղինակել:
Մեծ գրողը նախկինում արժանացել է նաև Հայաստանի պատվավոր մի շարք պարգևների: