ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Սահմանափակող միջոցառումներն անդրադառնում են ռուս քաղաքական գործիչների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի վրա։
Նախագահի հրամանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի համար առկա արտակարգ սպառնալքների պատճառով։
Որոշման մեջ խոսվում է այն անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնք «խարխլում են Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»։