Թրամփը մտադիր է զրկել Թուրքիային ամերիկյան շուկայի արտոնյալ հասանելիությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը։ Այս մասին ծանուցումը նախագահն ուղարկել է Կոնգրես, հայտնում է «РИА Новости»-ն։
Թրամփը նշել է, որ վերջին 45 տարիներին, որոնց ընթացքում Թուրքիան ստանում է արտոնություններ, դրա տնտեսությունը շատ է աճել և դիվերսիֆիկացել։
Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել էին անցած տարվա օգոստոսից՝ Թուրքիայից ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսատուրքերը համապատասխանաբար մինչև 20 և 50 տոկոս բարձրացնելու Թրամփի որոշման պատճառով։