Մակրոնը հանդես է եկել Շենգենյան համակարգի վերանայման օգտին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Շենգենյան համակարգի գործողությունն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահի հոդվածին, որը լույս կտեսնի այսօր։
Մակրոնի կարծիքով՝ համակարգում փոփոխություններն անհրաժեշտ են՝ անվտանգության պայմաներում մարդկանց տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։
«Պետք է ստեղծել ընդհանուր սահմանային ոստիկանություն և ապաստանի տրամադրման համաեվրոպական գրասենյակ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև նշել է, որ համակարգը պետք է Շենգենի գործողության գոտում գտնվող բոլոր երկրների համար վերահսկողության իրականացման խիստ պարտավորություններ սահմանի։
Մակրոնն առաջարկում է այդ ամենն իրականացնել ներքին անվտանգության հարցերով եվրոպական խորհրդի հովանու ներքո։