Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Դիլիջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 5-ին ժամը 09.00-ից մինչեւ մարտի 6-ը ժամը 09.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինի, Գետափնյա, Իվանովո, 26 Կոմիսարների, Լերմոնտով փողոցների, Միասնիկյան 1-88 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: