Ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրենը
Այսօր՝ մարտի 4-ին, ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Արտաշ Հունանյանը: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար:
Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցության անդամ է։