Երևանի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. մարդիկ տարհանվում են. ԱԻՆ
Մարտի 4-ին` ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման
ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարներն իրականացնում են մարդկանց տարհանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:
Ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ և ջերմահարվել՝ 12 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: