Թրամփն օրական 22 անգամ ստում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրական միջինում մինչեւ 22 կեղծ կամ շփոթության մեջ գցող հայտարարություններ է անում, գրում է The Washington Post-ը, որը պարբերաբար նախագահի հայտարարությունների կապակցությամբ փաստերի ստուգում է իրականացնում:
Դեռ մեկ տարի առաջ օրական դրանց միջին քանակը 16.5 հայտարարությունների էր հասնում, իսկ նախագահության առաջին տարում՝ 5.9, հաղորդում է Gazeta-ն:
Fact Checker հրատարակությունը տվյալների սեփական բազային հղում անելով հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր ժամկետի 773-րդ օրվա դրությամբ Թրամփը ավելի քան 9 հազար կասկածելի պնդումներ է արել:
Օրինակ մարտի 3-ին Պահպանողական քաղաքական գործիչների(CPAC) ամենամյա համաժողովին Թրամփի ելույթում չափազանցված թվեր կային, բացահայտ սուտ եւ անհիմն ինքնագովություն, գրում է The Washington Post-ը: Այդ օրը Թրամփը 104 կեղծ պնդում է արել, հաշվել է WP-ն:
Այդ օրն արված ոչ ստույգ հայտարարությունների թվից թերթն օրինակ է բերում Թրամփի խոսքը ԱՄՆ-ի պատմության մեջ իր վարչակազմի կողմից իրականացված հարկերի ամենամեծ նվազման, Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին, ինչպես նաեւ պնդումն այն մասին, որ այս պահին ԱՄՆ-ի տնտեսությունը լավագույնն է պատմության մեջ: