Իրանում ձերբակալել են Հայաստանի դրոշն այրած ադրբեջանցիներին (տեսանյութ)
Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 29 ադրբեջանցի ակտիվիստներին, ովքեր Թավրիզում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ այրել էին Հայաստանի դրոշը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, մարտի 2-ին ձերբակալվել է ադրբեջանցի Յուսիֆ Սալախշուրը, մյուս 28 ակտիվիստները ձերբակալվել են ֆուտբոլային խաղից հետո:
Հայաստանի դրոշն այրելու պատճառը Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ դահլիճում փակցված ցուցանակի բովանդակությունն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: