Իսպանիայում 4 տարվա մեջ արդեն 3-րդ անգամ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Այս մասին հայտնել է El Periodico պարբերականը:
Ընտրությունները պետք է կայանային 2020 թվականին, սակայն այժմ կանցկացվեն նախատեսվածից 1 տարի շուտ՝ ապրիլի 28-ին: Այժմ հրամանագիրը պետք է ստորագրի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին Սանչեսը հայտարարել է փետրվարի 15-ին: Պատճառն այն է, որ Իսպանիայի Կոնգրեսի անդամները հավանություն չեն տվել կառավարության առաջարկած բյուջեի նախագծին: