Օբամայի նամակում տեղ է գտել նաև Արցախի հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձի տեքստում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային: «Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը բարեկամական սերտ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր համատեղ ջանքերը էներգետիկ անվտանգության ոլորտում կրում են ռազմավարական համագործակցության երաշխիքներ, սա նաև ներառում է ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարը, խաղաղարար առաքելություն` հակամարտությունների տարածքում իրականացնող համագործակցություն և այլ ոլորտներում: Մենք մեծ հույսեր ենք կապում Միացյալ Նահանգների հետ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանում և Ձեր սեփական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, որը ադրբեջանական ժողովրդի համար ամենամեծ խնդիրն է: Մենք ակնկալում ենք, որ այդ ջանքերը հնարավոր կդարձնեն հարցի շուտափույթ լուծումը»,- հայտնել է Ալիևը: