Ֆիլիպինյան օդանավակայանում ճամպրուկի մեջ կենդանի կրիաներ են հայտնաբերվել. (լուսանկարներ)
Ֆիլիպինների միջազգային օդանավակայաններից մեկում լքված ճամպրուկում 1500-ից ավելի՝ դեռևս կենդանի կրիաներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN Phillippines-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տերը ճամպրուկը թողել ու հեռացել է այն բանից հետո, երբ տեղեկացել է նման հանցագործության համար սահմանված պատժի մասին: Հաղորդվում է, որ կենդանիները փաթաթված են եղել կպչուն ժապավեններով:
Մայրաքաղաք Մանիլայի՝ Նինոյա Ակինոյի անվան միջազգային օդանավակայանի սահմանային անցակետի բյուրոն 1529 կենդանի կրիա է առգրավել ու փոխանցել վայրի կենդանիների խնդրով զբաղվող մարմիններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված կրիաները պատկանում են աստղաձև կրիաների տեսակին: Ճամպրուկում գտնված կենդանիների ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 86 հազար դոլար: