Հայ սակրավորները Սիրիայում ականներ են չեզոքացնում. ՌԴ հեռուստաալիքների անդրադարձը. (տեսանյութ)
Ռուսաստանի երկու հեռուստաալիքներ ռեպորտաժներ են պատրաստել Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին, որտեղ ներկայացնում են հայաստանցիների կողմից այնտեղ իրականացվող ականազերծման հումանիտար աշխատանքները։ Ցուցադրվում է, թե ինչպես են հայաստանցիները հայտնաբերում ու ոչնչացնում 5 ական։
Լրատվամիջոցները պատմում են, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն էլ ականազերծում են ալ-Հուսեյնիյա բնակավայրի մոտ գտնվող ականապատ հատվածը՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Հենց նկարահանումների ժամանակ ցուցադրվում են խորհրդային արտադրության 4 ու իտալական արտադրության 1 ական, որոնք էլ ի վերջո անվտանգ տեղանք տեղափոխվելուց հետո պայթեցվում են տեսախցիկների առջև։
Տեսանյութերը՝ ստորև: