Իրանում հղի կնոջն օգնության շտապող ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ
Իրանի հարավ-արևմտյան հատվածում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է irna.ir կայքը, պատահարը տեղի է ունեցել Չհարմահալ և Բախտիարի նահանգում:
Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ ուղղաթիռը պատկանում էր տեղի բժշկական համալսարանին: Նշվում է, որ մասնագետներն օգնության էին շտապում հղի կնոջը:
Նշվում է, որ ավիաաղետի հետևանքով ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:
Ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծերին ու ցած ընկել, ինչից հետո այն հրդեհվել է: Անձնակազմի երեք անդամների ու երկու բժիշկների դիերը դուրս են բերվել բեկորներից: