Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին
Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին: Բանն այն է, որ բնադրման ժամանակ այս թռչունները դառնում են շատ ագրեսիվ և կարող են նույնիսկ հարձակվել մարդկանց վրա: Թռչնաբանները նշում են, որ ագռավները կարող են նույնիսկ ամբողջ երամով հարձակվել: Մարդկանց խորհուրդ է տրվում իրենց հետ մշտապես ունենալ անձրևանոցներ:
«Եթե դուք նկատում եք ագռավների կողմից ձեր հանդեպ «հատուկ» վերաբերմունք, ապա պետք չէ փորձել նրանց ցրել կամ մտնել կոնֆլիկտի մեջ: Այդ ժամանակ պետք է պաշտպանվել անձրևանոցով և հնարավորինս արագ հեռանալ տարածքից: Հատկապես վտանգավոր են դառնում ագռավները ձվադրումից հետո, երբ ճտերն արդեն դուրս են գալիս: Հաշվի պետք է առնել նաև այն, որ ագռավները նախընտրում են իրենց բները կառուցել մարդաշատ վայրերում»,- նշել են թռչնաբանները:
Մոսկվայում ձմռանն ու վաղ գարնանն ագռավների թիվը հասնում է կես միլիոնի, ինչը, ըստ թռչնաբանների, կրկնակի գերազանցում է նորման: