Ռուսական դրոշն անարգած ամրիկյան "Bloodhound Gang" պանկ խմբի դեմ քրեական գործ է հարուցվել
Ամերիկյան "Bloodhound Gang" պանկ խմբի դեմ քրեական գործ է հարուցվել: «Բոլոր փաստերը վերլուծելուց հետո, նախաքննությունը եկավ այն եզրակացության, որ Ռուսական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել: Օդեսսայում կայացած փառատոնի ընթացքում օտարերկրյա խումբն անարգել է ՌԴ դրոշը, ինչը քրեորոն պատժելի արարք է»,-հայտնել են Ներքին գործերի նախարարությունից: Ըստ 329 հոդվածի` այս արարքը դատապարտվում է 1 տարի ազատազրկմամբ: Ընդ որում` պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն "Bloodhound Gang" խմբի անդամները, այլև համերգի կազմակերպիչները: Այժմ տարվում են նախնական աշխատանքներ: