Ռուսական շոուի հայ մասնակիցը, նմանակելով Ալեքսեյ Չումակովին, հիացրել է ժյուրիին (տեսանյութ)
Ռուսաստանում հեռարձակվող «Один в один» շոուի մասնակից Արմեն Խաչատուրյանը հերթական ելույթի ժամանակ նմանակել է ռուս անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Արմեն Խաչատուրյանի ելույթը տպավորել է մրցույթի ժյուրիի անդամներին, ովքեր ոչ միայն երգեցողության, այլև ժեստերի, բեմական կեցվածքի նմանություն են նկատել:
Ժյուրիի անդամներից մեկը՝ Յուրի Ստոյանովը, նշել է, որ Ալեքսեյ Չումակովի մայրը հայ է: Հարցին՝ որտեղի՞ց է մասնակցի սերն Ալեքսեյ Չումակովի նկատմամբ, Խաչատուրյանի մարզիչ Իրաքլի Պիրցխալավան պատասխանել է.
«Հայերը սիրում են իրար»:
Քվեարկության արդյունքներով Արմեն Խաչատուրյանը հավաքել է 56 միավոր՝ անցնելով մրցույթի եզրափակիչ: Երկրորդ տեղը գրավողը ևս ազգությամբ հայ է՝ Սերգեյ Արությունովը: