Պատգամավորները ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները
Մարտի 4-ին Ազգային ժողովում ընթանում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ :
Հանդիպումը վարում է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետանը: Պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես գյուղատնտեսության ոլորտին, այնպես էլ հանրապետության առանձին համայնքներին: