ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճել է
ԱՄՆ-ի Ալաբամա և Ջորջիա նահանգներին պատուհասած պտտահողմի զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հաղորդել է CNN-ը: Զոհերը հիմնականում Ալաբամա նահանգի Լի շրջանից են: Նրանց թվում կան երեխաներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին: Մի քանի տասնյակ մարդ դիմել է բուժօգնության։
Պտտահողմերը բազմաթիվ տներ են ավերել, ծառեր տապալել: Փրկարարական գործողությունները շարունակվում են: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։
Հողմերն Ալաբամայից շարժվել են Ջորջիա նահանգ: