Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության․ Փաշինյան
Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին իր facebook-ի էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», – գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկոյան մի խումբ ակտիվիստներ հարձակվել են Նարեկ Մալյանի վրա ու փորձել են նրան գցել աղբարկղը։ Վրա հասած ոստիկանությունը թույլ չի տվել այդ արարքն ավարտին հասցնել։ Մալյանն այդ դեպքի համար մեղադրում է «Ռեստարտ» խմբի անդամներին, որոնք էլ ընդունում են, որ իրենք են այդ հարձակման հեղինակները։