«Ֆիզիկական ուժի դիմում է նա, ով ծանրակշիռ արգումենտ այլևս չունի». Գևորգ Աճեմյանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մինչև վերջ նայել եմ Դավիթի ու Նարեկի լայվերը։ Ասեմ` չնայած իմ մեծ համակրանքին դեպի Դավիթ Պետրոսյանը, ով հեղափոխության ժամանակ համակարգում էր ուսանողական բլոկը, այնուամենայնիվ, դատապարտում եմ բռնությունը ցանկացած, ես ասում եմ ՑԱՆԿԱՑԱԾ, մարդու նկատմամբ։ Թավշյա հեղափոխությունն օրինակ, որ առանց բռնության էլ հնարավոր է մարդկանց հասցնել ասելիքը։ Միաժամանակ նշեմ, որ չեմ ընդունում Մալյան Նարեկի լայվի մեջ արված հայհոյախոսությունները և բռնությանը բռնությունով պատասխանելու պատրաստակամությունը (չնայած,հանուն արդարության նշեմ` եթե իմ վրա էլ հարձակվեին 10 հոգով տանս մուտքի մոտ` գիշերվա հազարին, չգիտեմ` ինչ ձևով կարձագանքեի)։ Կոչ եմ անում տղաներին այլևս չգնալ սադրանքների և պայքարը թևակոխել ֆիզիկականից դեպի մտավոր դաշտ։
Հ.Գ. Ֆիզիկական ուժի դիմում է նա, ով ծանրակշիռ արգումենտ այլևս չունի»։