Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։
Կարճ։ (1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։ (2) Դուք խախտել եք հանրային տաբու։
Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։
Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի:
Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!!»:
Հիշեցնենք, որ կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյյան փողոցում ենթարկվել է հարձակման: