ԱՄՆ-ում տոռնադոյից տուժել է ավելի քան 40 մարդ
Ավելի քան 40 մարդ տուժել է տոռնադոյից ԱՄՆ Ալաբամա նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք ցերեկն ընդունել ենք ավելի քան 40 պացիենտի տոռնադոյի պատճառով եւ սպասում ենք նոր մարդկանց ընդունել։ Որոշ պացիենտներ գնում են հարեւան հիվանդանոցներ»,- ասվում է արեւելյան Ալաբամայի (EAMS) բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան հայտարարությունում։
NBC հեռուստաալիքն իր հերթին տեղեկացնում է, որ տոռնադոյի զոհերի թիվը աճել է մինչեւ 14-ի։
Մինչ այդ տեղեկացվում էր, որ ավելի քան 10 մարդ, որոնց մեջ՝ 8 տարեկան երեխա, զոհվել է Լի օկրուգում (Ալաբամա) տոռնադոյի հետեւանքով։
Շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ բոլոր զոհվածները Լի օկրուգում գտնվել են Ջորջիա նահանգի սահմանին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տոռնադոն ավերել է մի շարք տներ, ինչը հրդեհի սպառնալիք է ստեղծում պրոպանի հնարավոր արտահոսքի պատճառով։
Նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ նահանգում՝ եղանակային խիստ վատ պայմանների հետ կապված։