Ռուբեն Հախվերդյանը բնակարան է ստացել Ռոբերտ Քոչարյանից և 30 հազար դոլար՝ Սերժ Սարգսյանից
Ուզում եմ անդադառնալ համացանցում լայն տարածում ստացած թրքացած Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին, չմեկնաբանելով նրա ունայնաբանությունները։
Ուղղակի երկու պարզ հարց եմ ուղղում ալկոհոլամոլ երգչին․
Մոռացել էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացար 4 սենյականոց բնակարան։ Ի դեպ հարցազույցներիցդ մեկում էլ նշել ես․ «Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է մի սենյակ է չպե՞տք է ունենայի երգեր գրելու համար համար»։
Մոռացել էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացար 30.000 դոլար, մանկական երգերի ձայնապնակի ձայնագրման համար: Այս առիթով նույն հարցազրույցում նշել ես․ «Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»։
Հիշեցնեմ, նրանք երկուսն էլ Արցախցի են։ Իսկ Արցախցին մարդկային մի թուլություն ունի, ընկածից երես չթեքելու թուլություն:
Դու այդ ընկածն ես, այլևս հավիտյան, ոտքի կանգնելու բոլոր հնարավորությունները սպառած: Եվ անկման պատճառը անհագ նյութապաշտությունդ է:
ՈՒրախ եմ, որ այսուհետ ոչ ոք քեզ այլևս «ձիու վրա չի տեսնի»։
Ռոբերտ Հայրապետյան. ֆեյսբուք