ԱՄՆ-ը ցանկանում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար․ Բոլթոն
ԱՄՆ-ը ձգտում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Ես կցանկանայի տեսնել կոալիցիա, այնքան մեծ, որքան կկարողանանք հավաքել՝ ողջ կոռումպացված ռեժիմը փոխելու համար»,-ասել է Բոլթոնը CNN-ի հետ հարցազրույցում։
Անցած շաբաթ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի «ապստամբության» ձախողման մասին։ Նա հունվարի 23-ին իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։
Frankfurter Allgemeine-ի փոխանցմամբ՝ Գուաիդոյի կողմից միջազգային աջակցություն խնդրելը խոսում է նրա անօգնականության մասին։