ՆԱՏՕ-ի սպառնալիքների պատճառով Լուկաշենկոն չի ճանաչել Աբխազիայի անկախությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի անկախությունը չի ճանաչել հնարավոր միջազգային մեկուսացման պատճառով: Այդ մասին գրել է ռուսական մամուլը:
Լուկաշենկոն թեմային անդրադարձել է լրագրողների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։ Նա Աբխազիայի անկախության չճանաչումը պատճառաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Սուխումի անկախության ճանաչման դեպքում Բելառուսին պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է սպառնում:
Սոլանան եկավ ինձ մոտ և ասաց. «Եթե ճանաչես Աբխազիայի անկախությունը, մենք ձեզ դուրս կթողնենք բանկային համակարգից, և կհայտնվեք լիովին մեկուսացման մեջ»,-ասել է Բելառուսի նախագահը:
Հայտարարությանն արձագանքել է Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան՝ հույս հայտնելով, որ Բելառուսն ի վերջո կճանաչի Աբխազիայի անկախությունը: