Թրամփը խոստացել է մի քանի օրում ոչնչացնել «Իսլամական պետություն» աhաբեկչական խմբավորման բոլոր զինյալներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը մի քանի օրից գալու է:
CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ մի քանի օրից ահաբեկչական այդ խմբավորման զինյալները 100%-ով կվերացվեն: Նա ասել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ գործընթացը մոտ երկու տարի ժամանակ է պահանջում, սակայն, իր կարծիքով դա շատ երկար ժամանակ է:
Նշենք, որ Պենտագոնը Սիրիայի շուրջ 52 քկմ տարածության վրա ներկայում մոտ 1.5 հազար ահաբեկիչ է հաշվել: