Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բուլղարիայի ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բուլղարիայի
Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ շնորհավորելով նրան և Բուլղարիայի
բարեկամ ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է
Բուլղարիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների
բարեկամության, մշակութային և հոգևոր ավանդույթների վրա: