Թրամփը վստահ է 2020 թվականի ընտրություններում իր հաղթանակի հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականին ինքը կհաղթի
նախագահական ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ էլ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել պահպանողական քաղաքական գործիչների համաժողովի ժամանակ, փոխանցում է 9news պորտալը։
Թրամփը հերթական անգամ քննադատել է կլիմայական փոփոխությունների հետ կապված դեմոկրատների անհանգստությունը և ընդգծել, որ «սիրտը խառնում է» իր հանդեպ նրանց նախաձեռնած հետաքննություններից։
Սոցհարցումների տվյալներով՝ եթե Թրամփը որոշ վերընտրվել 2020 թվականին, մեծ հավանականությամբ նրա օգտին կքվեարկի ամերիկացիերի 1/3-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես չի բացառել, որ կմասնակցի 2020 թվականի նախընտրական մրցապայքարին։