Ոչ մի նորություն այս գործով չկա․ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան
Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին բարձրաձայնելու նպատակը չենք կարող մեկնաբանել։ Այս մասին ասաց Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մեղադրանք առաջադրվել է դեռ հուլիս ամսին, նախաքննությունը գործով շարունակվում է, մեր մասով ոչ մի գործողություն այս պահին չի կատարվում, ոչ մի նորություն այս գործով չկա»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ այս մասին հայտնել է Հանրային հեռուստատեսության «Լուրեր» լրատվական ծրագիրը։
Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել նախորդ տարվա հուլիս ամսին, նրա խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։