Լավրովը Պոմպեոյի հետ քննարկել է Վենեսուելայի իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցում դատապարտել է Վենեսուելայի օրինական ղեկավարության հասցեին ամերիկյան սպառնալիքները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 2-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Լավրովի եւ Պոմպեոյի միջեւ հեռախոսազրույց է կայացել։
Լավրովի խոսքերով, սադրանքը եւ «հումանիտար օգնության ցուցաբերման երեսպաշտական պատրվակով» ապակառուցողական արտաքին ազդեցությունն ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարական գործընթացների հետ։