ԱՄՆ-ում սևամորթ ակտիվիստը գլխավորել է նեոնացիստների խումբը
ԱՄՆ-ում նեոնացիստական խոշորագույն խմբավորումներից մեկը գլխավորել է սեւամորթ ակտիվիստ Ջեյմս Խարտ Սթերնը, ով նախկինում խոստացել էր արգելել այդ կազմակերպության գործունեությունը՝ հայտնում է NBC News-ը։
Հունվարին Սթերնը դարձել էր Վիրջինիայում ազգայնականների հանրահավաքին մասնակցելու համար 2017թ․ հետախուզման մեջ գտնվող Ազգային-սոցիալիստական շարժման առաջնորդ։
Դատական փաստաթղթերի համաձայն, Սթերնը մտադիր է օգտագործել իր նոր պաշտոնը, որպեսզի օրենսդրական մակարդակով արգելի կազմակերպության գործունեությունը՝ ճանաչելով այն ծայրահեղական։
Ավելի վաղ խմբավորումը ղեկավարում էր Ջեֆ Շոփը։ Կազմակերպության փաստաթղթերում չի երեւում, թե ինչու է փոփոխվել ղեկավարությունը։ Նախկին անդամներից մեկը հայտնել է, որ դա տեղի է ունեցել խմբավորման ներսում խորը պառակտման հետեւանքով։
Երբ Սթերնը դարձել էր խմբավորման առաջնորդ, նրան միանգամից սկսեցին համեմատելՍփայք Լիի «Սեւ կլանավորը» ֆիլմի հերոսի հետ, որը, լինելով ոստիկան, մտել էր հանցախմբի մեջ՝ այն վնասազերծելու համար։