Պուտինը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան տոնի առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ 88-ամյա Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրված է Kremlin.ru-ում:
«Ե՛վ մեր երկրում, և՛ դրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես հեղինակավոր պետական և հասարակական գործչի, որն ունի հսկայական մասնագիտական և կյանքի փորձ»,- գրված է ուղերձում:
Պուտինը նշել է, որ Գորբաչովը մեծ ներգրավվածություն ունի միջազգային կարևորագույն հարցերի շուրջ:
ՌԴ նախագահը ուղերձի վերջում Գորբաչովին մաղթել է քաջառողջություն և տոկունություն: