ԱՄՆ Կոնգրեսը կստուգի Թրամփի 10 տարվա հարկերի տվյալները
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեն մտադիր է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված` հարկերի հետ կապված խարդախ սխեմաների մասին տվյալները, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրներին:
Այս ամենի հետ կապված` կոմիտեն մտադիր է հարցում ուղարկել և ստանալ Թրամփի՝ վերջին 10 տարվա ընթացքում վճարվող հարկերի մասին հայտարարագրերը:
Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլն (դեմոկրատ Մասսաչուսեթս նահանգից) է պատրաստում այդ հարցումը Թրամփի կողմից ամերիկյան հարկատուների եկամուտների հայտարարագրման ներկայացման նախօրեին, որը տեղի կունենա մի քանի շաբաթից:
Նշվում է, որ բյուջետային կոմիտեն Ներկայացուցիչների պալատի միակ պրոֆիլային կոմիտեն է, որը լիազորություններ ունի` պահանջել իրեն տրամադրել երկրի ղեկավարի հարկային հայտարարագիրը: Երկրի ֆինանսների նախագահ Սթիվեն Մնուչինը կորոշի` տվյալներ տրամադրե՞լ, թե՞ ոչ: