Վարչապետի ջերմ ընդունելությունն Իրանում զայրացրել է երկրում բնակվող ադրբեջանցիներին, որոնք անգամ այրել են ՀՀ դրոշը. (տեսանյութ)
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ընդունելությունը զայրացրել է երկրում բնակվող ադրբեջանցիներին: Մասնավորապես, նրանց զայրացրել է «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին և վե՛րջ» գրությամբ պաստառը, որը կախված է եղել «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում՝ Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնում է minval.az-ը՝ gunaz.tv-ին հղումով:
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը ոչ միայն քննադատել են Իրանի իշխանություններին ՀՀ վարչապետին, ինչպես իրենք են նշել, «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլև մեղադրել են, ինչպես իրենք են նշել, «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար:
Անգամ Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում ոչ միայն Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել, այլև այրել են ՀՀ դրոշը: