Պետական թիկնազորով շրջող ալֆոնսի նոր զոհ է հայտնվել. (լուսանկարներ)
Սիմա Եգանյան անունով Facebook-յան օգտատերը գրում է․
«Նոր եմ հասկացել, թե ով է Մամիկոն Բագրատունի կոչվածը: Սա ալֆոնսի դասական օրինակ է, ավելի խայտառակ քան առաջին հայացքից է թվում: Արդեն քանի ամիս է հետևում եմ Մամիկոն Բ-ի դերակատարմամբ թատերական ներկայացմանը: Այս վերջին ասուլիսից հետո որոշեցի, այսինքն համարձակություն գտա մեջս լույս սփռել նոր հանգամանքների ու իրողությունների վրա:
Էս մարդը ահավոր կերպար է ու բարձրաձայնելուս նպատակն է զգուշացնել կանանց ու աղջիկներին հեռու մնալ էս տեսակից: Սա որսին ընտրում ու գտնում է սոցցանցերով, դրա համար էլ առայժմ այստեղով եմ տեղեկացնում։ Զգուշացեք Մամիկոնի զոհը դառնալուց և նրա թակարդում հայտնվելուց:
«Իմ ու Մամիկոնի պատմությունը սենց է սկվել, վստահ եմ շատերի հետ էլ նույն ձևով է ընթացել։Ամիսներ առաջ սոցցանցերից մեկով ստացա նրա ընկերության հայտը, մի քանի անգամ մերժելուց հետո, ի վերջո ընդունեցի այն: Սկսեցինք շփվել: Սկզբում Մամիկոնը ձևացավ որպես ամենահասարակ ընկեր: Հետո շահելով վստահությունս ու օգտագործելով միամտությունս,ընկերությունը տարավ սիրահարվածության, հետո՝ սիրո: Հիմա եմ հասկանում նրա պատմությունները, որ պատմում էր, Խղճահարություն առաջացրեց իր դժբախտ կյանքի հանդեպ:
Պատմում էր, թե ինչպես է նախկին կինն իրեն ունեզրկել ու ամուսնալուծվել, ինչպես է ներկայիս կինն առանց իր համաձայնության, դեռ մի բան էլ իր կամքին դեմ լույս աշխարհ բերել իրենց աղջկան: Պատմում էր ինձ, թե ինչպես են կանայք ստորացրել, օգտագործել ու լքել իրեն:
Էդ ամենն անում էր խղճահարություն, մարդկային կարեկցանք առաջացնելու համար: Ու ես էլ, ինչպես մնացածները, հայտնվեցի նրա թակարդում: Հետո, երբ աչքերս բացվեցին ու ես սկսեցի կարդալ, հետեւել մամիկոնի շուրջ ընթացող պրոցեսներին, հասկացա, որ սա խաբեբա է, ալֆոնս ու իրականում ոչ թե ինքն է զոհ, այլ իրեն հանդիպած յուրաքանչյուրը՝ կին, թե տղամարդ, արդեն կարևոր էլ չէ:
Ես հիմա խնդրում եմ՝ մի հավատացեք Մամիկոոն Բ-ն, նա խաբեբա է, շարքային ալֆոնս, որի կայացման համար բազմաթիվ կանանց ճակատագրեր են խեղվել, բազմաթիվ մարդիկ իրենց արժանապատվությունն են դրել զոհասեղանին: Հիմա, որ մեր գրագրություններն ու խոսակցություններն եմ կարդում՝ սարսափում եմ: Երևի դրանց հրապարակման օրն էլ կգա: Դեռ կգրեմ էլի, հիմա ուղղակի գրում եմ՝ հեռու մնացեք այս մարդուց»։