Նիժնի Նովգորոդի դպրոցներից մեկի մոտ հնչած կրակոցներն ուղղված են եղել հայերի դեմ. տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցների աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալների համաձայն՝ Նիժնի Նովգորոդ քաղաքի №121 դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգությունը քրեական հաշվեհարդար է եղել:
Ինչպես փոխանցում է mk.ru-ն՝ վկայակոչելով աղբյուրին, անցորդների ուղղությամբ կրակ է բացվել մոտակայքով անցնող ավտոմեքենայից: №360 Telegram-ալիքի հաղորդմամբ՝ հաշվեհարդարի մասնակիցները հայեր են եղել:
«Նրանց մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, երբ այն փակուղու մեջ է հայտնվել: Դրանից հետո երկու մարդ դուրս է եկել մեքենայից և վազել դեպի դպրոցի տարածք, թաքնվել այնտեղ և ոստիկանություն կանչել», - ասվում է Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
Քաղաքում որոնում են հարձակումն իրականացնողներին: Telegram-ալիքի յութուբյան էջում տեսանյութ է հրապարակվել հրաձգության վայրից: