Ֆրանսիայում ցանկանում են ներդնել մի շարք մասնագիտություների անվանումների «իգական» ձևերը
Ֆրանսախոս երկրներում տեւական ժամանակի ընթացքում շրջանառվում են մի շարք
մասնագիտությունների «իգական» անվանումները, և այժմ Ֆրանսիան ևս որոշել է
աջակցել այդ նախաձեռնությանը, հաղորդում է BBC News-ը:
Ֆրանսիական ակադեմիայում հայտարարել են, որ նրանք խոչընդոտներ չեն տեսնում ֆրանսերենի նմանատիպ «բնական էվոլյուցիայի» համար:
Նշվում է, որ ներկայումս երկրում արդեն կիրառվում են այնպիսի մասնագիտությունների իգական տարբերակները, ինչպիսիք են «դատախազ» եւ «հրշեժ»:
Ֆրանսիական ակադեմիայի զեկույցում նշվում է, որ կարելի է դիտարկել
մասնագիտությունների իգական ձեւերի ներդրումը, եթե տվյալ փոփոխությունները
չեն հակասում ֆրանսերենի հիմնական կանոններին:
Օրինակ՝ Ակադեմիայի համար ընդունելի է «պրոֆեսոր» բառի իգական տարբերակը
(«արական» տարբերակը՝ professeur, իսկ իգականը՝ professeure):
Ակադեմիան ընդգծել է նաեւ, որ երկրում, օրինակ, արդեն կիրառվում է «հեղինակ» բառի «իգական» ձեւը: