Մահացել է լեյկոզով հիվանդ տղան, որի երազանքը Պուտինը կատարել էր
10-ամյա Կոլյա Կուզնեցովը, որի նախագահի հետ ձեռքսեղմման մասին երազանքը Նոր տարվա նախաշեմին կատարել էր Վլադիմր Պուտինը, մահացել է Մոսկվայի կլինիկայի
վերակենդանացման բաժանմունքում: «ՌԻԱ Նովոստիին» այս մասին ասել է նրա
մայրը՝ Ելենա Կուզնեցովան:
Կոլյան պայքարում էր սուր լեյկոզի դեմ: Մինչեւ հիվանդությունը նա զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով եւ սամբոյով, հաճախ հաղթում էր: Դպրոցում, որտեղ սովորում էր տղան, նրան հիշում են որպես լավ ընկեր եւ աշխատասեր աշակերտ, անկեղծ եւ բարի մարդ: Կոլյան անգլերենի խմբակ էր հաճախում եւ սովորում էր դոմբրայի վրա նվագել: