Ռուսաստանում ահաբեկչությունների շարք են կանխել
Ռուսաստանի իրավապահները Խանտի-Մանսիյսկում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բջջի անդամներին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Այս մասին հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողությունից հետո։
Խմբի անդամները, ըստ իրավապահների, կրել են միջազգային ահաբեկչական խմբերից մեկի (չի հստակեցվում, թե կոնկրետ որ խմբի) գաղափարախոսությունը և կապեր են ունեցել Հյուսիսային Կովկասի հանցավոր խմբավորումների հետ։
Նրանք գաղտագողի հանդիպումներ են կազմակերպել վարձով վերցրած բնակարաններում, քննարկել են հատուկ կարևորության ու կենսապահովման օբյեկտների, պետական ու իրավապահ մարմինների վրա հարձակումների կազմակերպումը։ Դրանից բացի, խմբի անդամները նախապատրաստվել են մարդաշատ վայրերում պայթյուններ իրականացնել։