Ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի. SANA
Ամերիկյան բանակը Սիրիայից դուրս է բերել մոտ 50 տոննա ոսկի, РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է SANA-ն` վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ ռազմական ուժերը համաձայնության են եկել Դեյր էզ-Զորի նահանգի ահաբեկչական խմբավորումների հետ առ այն, որ զինյալներն անվտանգության երաշխիքների դիմաց ամերիկյան կողմին կփոխանցեն իրենց ամբողջ ոսկու պաշարը:
Զինյալները ոսկու պաշարներին ձեռք են գցել Իրաքում և Սիրիայում և դրանք թաքցրել Դեյր-Զորի Բագհուզ բնակավայրի մոտակայքում:
SANA-ն հայտնում է, որ զինյալների կողմից ամերիկյան զինուժին փոխանցված ոսկու ընդհանուր չափը կազմում է մոտ 40 տոննա: ԱՄՆ-ի ռազմական ուժերը ոսկու պաշարներ են հայտնաբերել նաև ահաբեկիչների այլ թաքստոցներում, և դրա հետ միասին նրանց ունեցած ոսկու չափը կազմում է մոտ 50 տոննա:
Նշվում է, որ ամերիկացի զինվորականները ոսկին Սիրիայից դուրս են բերել ուղղաթիռներով` գիշերային ժամերին: