Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`...

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սպահանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել
թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և
նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և
հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս
վարչապետ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ
այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային
փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն
կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը
ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով,
աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին նկարագրելիս և ուրեմն`
Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:

Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական,
աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության
բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան:
Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան
դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:

Իրոք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին և այդ գաղթից հետո
Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր ծանր իրավիճակում` անընդհատ
կրկնվող պատերազմների թատերաբեմ էր, և Նոր Ջուղան դարձավ այն օջախը, որտեղ
հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակույթը:

Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական
որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանվում: Ենթադրվում է, որ Արևելյան և
Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց
ժամանակն անողոք է գտնվել մշակութային ժառանգության նկատմամբ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հայկական մշակույթի այս
անգին գանձերը պահպանել եք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնության,
հպարտության, մեծության անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել եք
հայկական ինքնությունը և ի վերջո Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ այսքան հայկական և հայ
մնալով կարողացել եք լինել Իրանի Իսլամական Հանրապետության լիարժեք
քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետության հզորացմանը
և բարգավաճմանը: Շնորհակալություն ձեզ ԻԻՀ լիարժեք, արժանապատիվ և հպարտ
քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամությունը աղյուս առ աղյուս, կաթիլ
առ կաթիլ կառուցելու համար:

Այն, որ մեր և առհասարակ հայկական պատվիրակությունների պաշտոնական
այցերն անցնում են բարձր մակարդակով` մեր բարեկամական հարաբերությունների
ուղղությամբ ձեր անուրանալի ծառայության արդյունքն է:

Քանի որ խոսվեց պատմության մասին` ուզում եմ ընդգծել, որ այն իսկապես
մեզ համար չափազանց կարևոր է: Ուրախ եմ տեսնել այն մթնոլորտը, որ առկա է
Նոր Ջուղայի, Թեհրանի, Փարիզի, Քյոլնի հայության շրջանում, այն բացառիկ
ազգային միասնությունը, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում տեղի
ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

Համոզված եմ, որ այդ ժողովրդական հեղափոխությունը դուք համարում եք ձեր
անձնական հաղթանակը, որովհետև դա ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովորդի
յուրաքանչյուր զավակ ներդրում ունի այդ հաղթանակում: Ուզում եմ
շնորհակալություն հայտնել ձեր քաղաքացիական հաղթանակի համար, որովհետև
բոլորով մեծ քայլ ենք կատարել, որ մեր երազանքները դառնան իրականություն:

Ուզում եմ այսօր նաև ձեզ ողջունել որպես հաղթանակած հպարտ քաղաքացիների:
Ձեզնից շատերն այսօր ՀՀ քաղաքացիներ չեն, բայց ես համայնքի ներկայացուցչի
խոսքից հասկացա, որ ձեզնից շատերը Հայաստանի հպարտ քաղաքացի են լինելու
վաղը և դա ամենակարևոր ու մեծ երազանքն է, որ մենք միասին պետք է ի կատար
ածենք:

Երբ խոսում եմ դրա վերաբերյալ` առաջին հերթին մտածում եմ պատմության
մասին և այդ խոսակցությունն ինձ հանգեցնում է այն մտքին, որ այն
առաքելությունը, որ պետք է իրականացնենք` պատմական է, ոչ թե բառիս
փոխաբերական, այլ բուն իմաստով:

Միշտ մտածել եմ, որ հայության խնդիրն է ի վերջո այնպես անել, որ որպես
ժողովուրդ կարողանանք հաղթահարել այն պատմական ցիկլը, որը մեզ ուղեկցում է
Արշակունիների ժամանակներից: Ո՞րն է այն. դա պետականության կորստի անընդհատ
շրջապտույտն է, երբ մենք, ըստ էության, Արշակունիների դինաստիայի անկումով
երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը:

Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին
միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք
պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում:

Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք
է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա
տրամաբանությունը: Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչը նոր բուռն ծափերի
ներքո հայտարարում էր, որ իրենց երազանքը Հայաստան վերադառնալն է ու
այդպիսով նա ևս խոսում է մեր պատմությունը սրբագրելու մասին:

Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր
նախնիներին պաշտպանելու համար: Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ
թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր
պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու
շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին,
երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի
կարգավիճակը:

Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան
էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության
վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն:

Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք
որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է
ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք
օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն
քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան
իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր
պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես
մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ
եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու
համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է
վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը՝
ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ:

Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի
Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել,
որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի
Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք,
մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ
խլվել է մեր ձեռքից:

Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ
նաև «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո և հայ ժողովրդի պատմական
ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր
ճակատագրի» կարգախոսի ներքո: Մեզնից յուրաքանչյուրը` վարչապետ, թե նախարար,
պատգամավոր, թե շինարար, Հայաստանում, թե Սփյուռքում պետք է գիտակցի իր
բացառիկ պատմական դերը:

Երբ խոսում եմ մեր ունեցած պատմական դերի մասին` չեմ խոսում վարչապետի,
կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ պետական մարմնի պատմական դերի
մասին, խոսում եմ յուրաքանչյուր հայի պատմական դերի մասին:

Ուզում եմ ստանալ ձեր լիազորությունը, որ հայտարարեմ` յուրաքանչյուր հայ
տեր է իր պատմական առաքելությանը և իր ուսերին հպարտ կրելու է իր պատմական
առաքելությունը:

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի
վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր
պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով
և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով,
քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի
տեր ժողովուրդ է:

Ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ
ապրում  և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan