Դեր էզ Զորում հայտնաբերվել են ահաբեկիչների կողմից սպանված տասնյակ ստրկուհիների մարմիններ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների սպանած մի քանի տասնյակ ստրկուհիների մարմիններ են հայտնաբերվել քուրդ մարտիկների կողմից Սիրիայի արեւելքում, Էլ Բագուզ շրջանի մաքրազտումների ժամանակ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կազմավորման հրամանատար Ադնան Աֆրինիին։
Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը պատկանել է եզիդների համայնքին (քրդախոս էթնոկրոնական փոքրամասնություն)։ Կանայք առեւանգվել էին 2014 թվականին, Իրաքի հյուսի-արեւմուտքում գտնվող քրդական Սինջար շրջանի վրա ԻՊ ավազակախմբերի հարձակման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։