Թուրքիայում աղի հանք է հայտնաբերվել
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայում աղի խոշոր հանք է հայտնաբերվել, որը գտնվում է Ենիյափան գյուղում' Կենտրոնական Անատոլիայում: Թուրք երկրաբանները բացահայտել են հանքի ծավալները և հաստատել «Այն պարունակում է գրեթե 8 մլրդ տոննա աղ»:
Երկրաբանները երկար ժամանակ աղի նոր հանքեր էին որոնում՝ սննդային ընկերությունների պատվերով: Վերջին ժամանակներս երկիրը խնդիր ունի սեփական աղի արտադրության առումով: Եղած պաշարները հետզհետե սպառվում են Թուրքիայի որոշ հատվածներում, այդ պատճառով նոր որոնումներ էին սկսվել, որոնք ավարտվել են նոր հանքի հայտնաբերմամբ: